copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:42 10-04-2024

Գեղարքունիքի մարզում 19-ամյա զինծառայողը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ապրիլի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, «Ճամբարակ» բժշկական կենտրոնից, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ հրազենը լիցքավորելու ընթացքում պատահաբար իր ոտքին կրակելու հետևանքով «Ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխվածը Արագածոտնի մարզի բնակիչ 19-ամյա Տիգրան Չ-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորը ժամկետային զինծառայող է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված