Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:52 10-04-2024

ԼՂ ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, դա պետք է արտահայտվի Ադրբեջանի կազմում․ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղը հայաթափվել է, որովհետև չենք առերեսվել այն պարզ իրողության հետ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք Ադրբեջանի կազմում։ Այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Միջազգային հանրությունն ասել է՝ շատ լավ, ժողովուրդ ջան, Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը պետք է պաշտպանվի, և Լեռնային Ղարաբաղը պետք է Ադրբեջանի կազմում ունենա ինքնավար կարգավիճակ։ Սա է ամբողջ պրոբլեմը, որ 1996-1998թթ․ պրոցեսներով Հայաստանն իշխանությունը զավթելու և պահելու համար ներկայացվել է այլ լույսի ներքո, և որոշ տեղերից ստացվել են հավաստիացումներ՝ լավ է, կլուծենք, դուք բան մի արեք»,- ասաց Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին։

Մինասյանի խոսքով՝ ՔՊ-ի նախընտրական ծրագրում նշված է եղել Արցախի ինքնորոշման իրավունքի, անվտանգության ապահովման մասին, իսկ այսօր կառավարությունն այլ բովանդակությամբ և լրիվ ուրիշ բաների մասին է խոսում։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ եթե ծրագիրը փոխվել է, ծրագրում ամրագրված մոտեցումները չկան, չի կարող այս կառավարությունը լինել լեգիտիմ, պետք է հրաժարական տա։

Փաշինյանի խոսքով՝ ինքն էլ երբ եկել է, ասել է՝ այո, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, և դա պետք է արտահայտվի Ադրբեջանի կազմում ինքնավարություն ունենալով։

«Մենք սրա հետ չենք առերեսվել, դրա համար չենք կարողացել պաշտպանել։ Երբ ես եկել, ասել եմ՝ պետք է նշաձողն իջեցնել, ես էդ նախընտրական ծրագրի (2021թ․) հետևից եմ գնացել։ Մենք չենք ընդունել, որ Ադրբեջանի կազմում պետք է լինի Լեռնային Ղարաբաղ՝ ինքնավար կարգավիճակով, որտեղ կառավարումը պետք է իրականացնեն երկու սուբյեկտ՝ Լեռնային Ղարաբաղի հայկական և Լեռային Ղարաբաղի ադրբեջանական համայնքները»,- ասաց ՀՀ վարչապետը։

Նա ընդգծեց` սա է եղել այն բանակցային կետը՝ անշրջելի բանակցային ժառանգությունը, որն ինքը ժառանգություն է ստացել 2018 թվականին։

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
21:47 Քաղաքական հակասությունների պատճառով Արդենիսում 20 ընտանիք ճանապարհային խնդրի առաջ է կանգնել
09:01 Բազմաթիվ սնանկ կազմակերպություններ ևս կարող են իրենց բաժնեմասերը նվիրել ՀՀ֊ին
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար

Ձեզ գուցե հետաքրքրի