Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:05 09-04-2024

Հայաստանը պատերազմի դաշտ է դարձել, և մենք այսօր պատերազմի մեջ ենք, իսկ պատերազմը միայն սահմանին չէ. հայրենադարձ ուսուցիչ

Շանթ Տաշչյանը մասնագիտությամբ ծրագրավորող է, աշխատում է նաև որպես անգլերենի ուսուցիչ։ Շանթը Իրաքի Հանրապետությունում է ծնվել, երկար տարիներ Միացյալ Նահանգներում է ապրել։ 2018 թվականին առաջին անգամ եկավ Հայաստան մեկ շաբաթով, որոշեց, որ պիտի վերադառնա և մշտական բնակություն հաստատի Հայաստանում։

«Ես վատ կզգայի, որ տուրիստի նման եկա Հայաստան, որոշեցի՝ պիտի գամ Հայաստան և ավելի երկար մնամ և ապրեմ որպես հայ, այլ ոչ թե դրսից եկած ինչ-որ մեկը։ 2019 թվականի փետրվարին եկա Գյումրի, այդ մեկ ամսվա մեջ ես որոշեցի վերջնական տեղափոխվել Հայաստան»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է Շանթ Տաշչյանը։

2022 թվականին է վերջնական տեղափոխվել Հայաստան, ամուսնացել է Հայաստանում։

Շանթ Տասչյանն ասում է, որ ինքը Ցեղասպանություն ապրածների ժառանգներից է, ասում է՝ հիմա դարձյալ հայ ժողովուրդը կանգնած է նույն վտանգի առջեւ։

Շանթ Տասչյանն ասում է՝ մեր հայրենիքի վրա տարբեր ձևերով հարձակվում են։

«Հայաստանը պատերազմի դաշտ է, և մենք այսօր պատերազմի մեջ ենք, իսկ պատերազմը միայն սահմանին չէ։ Պատերազմը ամեն տեղ է, մեր տների մեջ է, հեռուստացույցի առջև, գաղափարների դեմ է»,-շարունակում է հայրենադարձ ուսուցիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը