Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:17 08-04-2024

Գյումրիի ՀայՓոստի բաժանմունքի ղեկավարին ստիպում են աշխատանքից ազատման դիմում գրել՝ առանց որևէ հիմքի

Գագիկ Հարթենյանը 2008 թվականից աշխատում է ՀայՓոստի Գյումրու 3101 բաժանմունքում որպես փոստային բաժանմունքի ղեկավար։ Ամիսներ առաջ Շիրակի մարզի պատասխանատու է նշանակվել մեկը, ով եղել է նախկին ՀԷՑ արենդատոր` Սերյոժա Շահնազարյան անվամբ, ով համակարգի հետ ընդհանրապես կապ չունեցող և կառավարման փորձ չունեցող մեկն է։ Սույն պաշտոնյան վերջին շաբաթներին պարալիզացրել է Գյումրի քաղաքի ՀայՓոստի, և հատկապես 3101 բաժանմունքի աշխատանքը՝ Գագիկ Հարթենյանից պահանջելով դիմում գրել, հակառակ պարագայում կկանչի ոստիկանություն և այլն։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է Գյումրու ՀայՓոստի 3101 բաժանմունքի ղեկավար Գագիկ Հարթենյանի հետ։

Գագիկ Հարթենյանն ասում է, որ մինչեւ վերջ պայքարելու է իր իրավունքների համար։

Oragir.News-ը փորձեց նաև պարզաբանում ստանալ Սերյոժա Շահնազարյանից, բայց վերջինս նշեց, որ ժողովի է մասնակցում, հարմար չէ խոսելը։ Հարկ ենք համարում նշել, որ ոչ աշխատանքային ժամի էր այսպես կոչված ժողովը։

ՀայՓոստում աշխատող մեր աղբյուրից էլ տեղեկանում ենք, որ այսօր ընդհանրապես ժողով ո՛չ եղել է, ո՛չ էլ նախատեսված է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ