copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:25 08-04-2024

«Ճվճվ Արոյի» տղայի ընկերների մեքենայում զենք-զինամթերք է հայտնաբերվել․ կան բերման ենթարկվածներ․ shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 8-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը իր մոտ ապօրինի զենք-զինամթերք է պահում։

Տեղում ՊԾ Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ իրականացվում է «Ճվճվ Արոյի տղաների հետ դուք էլ եք անուղղելի, մենք ձեզ կուղղենք» օպերացիան։

Կարճ ժամանակում նույն վաշտի պարեկներ Ռազմիկ Լալայանն ու Նարեկ Հակոբյանը Ֆրանսիայի հրապարակում ժամը 02։30-ի սահմաններում ծառայություն կատարելիս նկատում են ենթադրյալ կասկածելի «Toyota»-ն ու կանգնեցնում այն։ Տեղում վարորդը սկսում է պարեկների մոտ «Գյուլնազ տատու հեքիաթները» պատմել, թե գիշերային աշխատանքից հոգնած ու բեզարած տուն է վերադառնում ու քանի որ պարեկները վստահ էին ստացված օպերատիվ տեղեկությանը, նրա ավտոմեքենայի առջևի ուղևորի նստատեղի կողքին հայտնաբերում են ատրճանակ։

Տեղում պարեկները վարորդին և ուղևորին զենք-զինամթերք կրելու, պահելու կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում և այն փոխանցվում ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին։ Ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Երևանի բնակիչ 23-ամյա Ալեքսանդր Գաբրիելյանն է, իսկ ուղևորը Երևանի բնակիչ 28-ամյա Վոլոդյա Մուդիրյանն է։

Վերջինս ամիսներ առաջ «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկների կողմից տրանսպորտային միջոցի կեղծ կտրոն ունենալու համար տեղափոխվել էր ոստիկանության Էրեբունու բաժին։

Ոստիկանները ունեին նաև կասկածներ, որ նրա կողմից վարած «յաշիկը» 2 տարի առաջ առևանգել էին, իսկ Ա․ Գաբրիելյանը օրեր առաջ ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով բերման էր ենթարկվել ոստիկանություն։

Վերջիններս հայտնի են քրեական պատմություններով հայտնի «Ճվճվ Արոյի» տղայի ընկերներ ու քանի անգամ, երբ «Ճվճվ Արոյի» անուղղելիները բերման են ենթարկվել, նշված անձինք եղել են նրանց հետ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ