Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:06 08-04-2024

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատախազի վերաքննիչ բողոքը բավարարվել է

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ 2024 թվականի ապրիլի 4-ին Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատախազի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքները և խստացրել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտի սպանության գործով ամբաստանյալների պատիժը՝ նրանց դատապարտելով ազատազրկման 18-ական տարի ժամկետով:

«Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը բեկանել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը և փոփոխել ամբաստանյալներ Վաչե Սահակյանին, Գնել Թևոսյանին, Մովսես Ազարյանին և Նորիկ Սահակյանին մեղսագրվող հանցանքի իրավական գնահատականը. վերջիններս մեղավոր են ճանաչվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ ու 10-րդ կետերով նախատեսված՝ խմբի կողմից խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու համար:

Հիշեցնենք, որ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք էր առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ և 10-րդ կետերով այն արարքի համար, որ նրանք, հանդիսանալով Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտներ, 2015 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի ննջարանում, առանձին դաժանությամբ, մի խումբ անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին:

2015 թվականի հոկտեմբերի 23-ին դատախազը հաստատել էր Հայկազ Բարսեղյանի վերաբերյալ քրեական գործի մեղադրական եզրակացությունը և հանձնել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2022 թվականի ապրիլի 5-ի դատավճռով՝ ամբաստանյալների մեղադրանքները վերաորակել էր Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և նրանց դատապարտել ազատազրկման՝ 15-ական տարի ժամկետով:

Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ ամբաստանյալներին արդարացնելու վերաբերյալ պաշտպանների բողոքները մերժվել են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ