copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:00 03-04-2024

Թայվանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 963-ի

Վերջին տվյալներով՝ Թայվանում ապրիլի 3-ի առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է առնվազն 963 մարդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տվյալներ է ներկայացրել Թայվանի՝ արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման շտաբի ներկայացուցիչը։

Թարմացված տվյալների համաձայն՝ տուժածների թիվն առավել մեծ է Սինբեյ քաղաքում (248 մարդ) և Հուալյան շրջանում (176)։ Շտաբի ներկայացուցիչը նշել է, որ ևս 143 մարդ արգելափակված է փլատակներում կամ օգնության է սպասում դժվար հասանելի վայրերում: Մահացածների թիվը մնում է նույնը՝ 9 մարդ:

Թայվանի արևելքում տեղական ժամանակով 07:58-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ 03:58-ին) տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է մինչև 7.7 մագնիտուդ՝ դառնալով ամենաուժեղը վերջին 25 տարվա ընթացքում։ Ցնցման աղբյուրը գտնվել է 15.5 կմ խորության վրա։ Հիմնական ցնցմանը հաջորդել է 3.1-6.6 մագնիտուդ ուժգնությամբ մոտ 125 կրկնացնցում: Երկրաշարժն առաջացրել է նաև փոքր բարձրության ցունամի։

1999 թվականի սեպտեմբերի 21-ին Թայվանում 7.2 մագնիտուդով երկրաշարժից զոհվել էր շուրջ 2.4 հազար մարդ, տուժել էր՝ 11.3 հազարը:

Թայվանի Կենտրոնական օդերևութաբանական վարչության սեյսմոլոգիական կենտրոնի նախկին ղեկավար Գո Կայվենը գտնում է, որ երկրաշարժի ուժգնությունը մոտավորապես 32 անգամ գերազանցում է 1945 թվականին ճապոնական Հիրոսիմայի վրա ամերիկացիների նետած միջուկային ռումբի հզորությունը:

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի