Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 12:30 03-04-2024

Հայաստանում պատերազմի վտանգ կա․ հարցում 

Մի քանի շաբաթ է, ինչ հայակական, ինչպես նաև՝ ադրբեջանական մեդիա տիրույթում ակտիվ քննարկվում է պատերազմի հավանականության մասին հարցը։ Այս թեման թափ առավ հատկապես Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշի մարզ այցից հետո, երբ նա տեղացիներին ասաց, որ տարածքները Ադրբեջանին չտալու պարագայում մինչև շաբաթվա վերջ, հնարավոր է՝ պատերազմ սկսվի։

Հնարավոր պատերազմի մասին լուրերը նոր թափ են հավաքել ապրիլի 5-ին կայանալիք Փաշինյան-Ուրսուլա Ֆոն դեր Լեյեն-Էնթոնի Բլինքեն եռակողմ հանդիպման ֆոնին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ իրենց կարծիքով՝ Հայաստանում պատերազմի վտանգ կա՞։

Հարցվածներից մի քանիսն ասացին, որ պատերազմի վտանգ չեն տեսնում, որոշներն էլ հակառակ կարծիքը հայտնեցին։

«Պատերազմի վտանգ Հայաստանում 30 տարի էլ կա»,- ասաց մի տղամարդ։

Մի կին էլ հարցին ի պատասխան նշեց, որ պետք է պատրաստ լինենք պատերազմելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը
22:17 Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից