Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:56 02-04-2024

Աներն ու փեսան ձեռք են բերել և իրացրել լիցենզավորման ենթակա ծխախոտի խմբաքանակ

Աշտարակի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Բազմաղբյուր գյուղի 63-ամյա մի բնակիչ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ` ձեռք է բերում և իրացնում լիցենզավորման ենթակա ծխախոտի խմբաքանակ:

Տեղեկությունը ճշտելու ընթացքում պարզվեց, որ նա առանց ակցիզի ծխախոտը վերցնում է դստեր ամուսնուց` Աշտարակ քաղաքի 41-ամյա բնակչից:

Մարտի 20-ի առավոտյան, րոպեների տարբերությամբ, աներն ու փեսան ձերբակալվեցին և տեղափոխվեցին ոստիկանության Աշտարակի բաժին:

Փեսան ընդունեց, որ ինքն է աներոջը տվել ծխախոտը: Նաև հայտնեց, որ անցած տարվանից սկսած` Մեղրիի մաքսատան մոտակայքում անծանոթ անձանցից պարբերաբար, բլոկը 2200-3000 դրամով, գնել է ծխախոտ և վերավաճառել 3-4 հազար դրամով: Ըստ նրա` աներոջը վերջին անգամ երեք օր առաջ տվել էր 80 բլոկ ծխախոտ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում մարտի 22-ին կատարված զննությունների ընթացքում աները ներկայացրել է՝ 70, իսկ փեսան` 3 բլոկ անակցիզ ծխախոտ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում