copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:42 28-03-2024

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում և Նոր Նորքում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 21-27-ը:

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում մարտի 22-ին, 26-ին և 27-ին, Նոր Նորքում՝ մարտի 22-ին և 25-ին։

Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։