Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:25 28-03-2024

11 800-ից ավել արցախցի ընդունվել է աշխատանքի․ Փաշինյան

Առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին 40+10,000 դրամի աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով շարունակել ցուցաբերել սոցիալական աջակցության՝ 2024թ-ի ապրիլից մինչև դեկտեմբերը ներառյալ։

Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Վճարումները կիրականացվեն նույն տրամաբանությամբ՝ աջակցելով ընտանիքի յուրաքանչյուր անդամին՝ անչափահասներին ու չափահասներին։ Նախագծով պահպանվում են 40+10,000 դրամ ծրագրի հիմնական պայմանները, միաժամանակ այս նոր նախագծով ընդլայնում ենք շահառուների շրջանակը՝ ներառելով 2020 թ-ից հետո տեղահանված ընտանիքների անդամներին։ Այս նոր նախագծով շահառու կդառնան նաև բռնի տեղահանված ընտանիքներում նոր ծնված և ծնվող երեխաները»,- ասաց նա։

Մկրտչյանը նշեց, որ նշված նախագծի շահառու չեն հանդիսանում բնակարանային ծրագրի շահառուները։

«Նույն նախագծի շրջանակներում նաև իրականացնում ենք ժամկետների փոփոխություն 100,000-ների ու 50,000-ների միջոցառումներում՝ հնարավորություն տալով շուրջ 350 հոգու դառնալ 100,000-ների ու մյուս միջոցառումների շահառու։ Դա կանենք, երբ նրանց վեաբերյալ միգրացիոն ծառայությունից կստանանք հավաստում՝ տեղահանված լինելու փաստի մասով»,- ավելացրեց Նարեկ Մկրտչյանը։

Նախարարը հայտնեց, որ նախատեսում են ծրագիրը իրականացնել մինչև ընթացիկ տարվա վերջ, որից հետո ուսումնասիրություն կիրականացնեն և կդիտարկեն այն շարունակելու նպատակահարմարությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս ընթացքում ԼՂ-ից բռնի տեղահանված 11 հազար 800-ից ավելի մարդ Հայաստանում աշխատանքի է ընդունվել։

«Մենք այս պրոցեսը պետք է քաջալերենք»,- ասաց նա։

Իր հերթին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ արցախցի երեխաների ճնշող մեծամասնությունը դպրոցներում են:

«Շուրջ 17 հազար երեխայի մասին է խոսքը և մենք նաև միգրացիոն ծառայության հետ անհրաժեշտ ճշտումներն ենք արել, որպեսզի հասկանանք այն երեխաների շրջանակը, որ դեռևս կարող է կրթության կազմակերպման խնդիր ունենա: Մենք նաև ամբողջությամբ հոգացել ենք բուհերի ու քոլեջների ուսանողների կրթության կազմակերպման հարցը և արդեն փոխհատուցել ենք այս ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձը»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ արդեն 320-ից ավելի արցախցի ուսուցիչներ աշխատանքի են անցել մարզերում:

«Նաև այդ ծրագրից դուրս դպրոցներում աշխատանքի տեղավորված ուսուցիչների թիվը շուրջ 500 է»,-նշեց նա:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե առաջիկայում բնակարանային ապահովման ծրագրի հետ կապված եզրակացության կգան։

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:32 Եթե ընդդիմադիրները վերցնում են մանդատները, ապացուցում են, որ մասնակցել են Նիկոլ վերարտադրելու վաղօրոք մշակված գործողությանը. Հայկ Դեմոյան
21:13 Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է. դերասանուհին ցույց է տվել հարսնացուի առաջին շլացուցիչ կադրերը
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
14:46 Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է՝ Արցախը մերն է. Փաշինյան
11:55 Հայտնի է Նորայր Նիկոյանի ողբերգական վթարից մահացած քրոջ հրաժեշտի արարողության վայրն ու ժամը
15:36 ՆԳ նախարարը պարգևատրել է Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
22:13 Վաղը Ադրբեջանի Բիլաջարի կայարանից Հայաստան կուղարկվի ԱԻ-92 տեսակի բենզինի 18 վագոն
14:20 Մեր հաշվին դիտումներ հավաքելու անտակտ արվեստը. Լևոն Մկրտչյանի կնոջ՝ Էվելինայի կոշտ անդրադարձը
17:25 Միտում չկա․ 44-օրյայի հերոսի նկարը մաքրվել է բարեկարգման ծրագրի շրջանակում