Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:47 28-03-2024

Կոտայքում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ. shamshyan.com

Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Կարապետ Թումանյանը և հայտնել, որ Ծաղկաձոր քաղաքում գործող «Կովկասի գերուհի» ռեստորանում որպես մենեջեր աշխատող Երևանի բնակիչ 32-ամյա Արման Սարգսյանը, օգտվելով իր տնօրինման և տիրապետման տակ գտնվող դրամարկղից և չհրկիզվող պահարանից, այս տարվա փետրվարի 18-ից մարտի 21-ն ընկած ժամանակահատվածում հափշտակել է խոշոր չափի գումար։

Տեղում պարզվել է, որ ահազանգ տվողը եղել է «Ռեստ Կոնցեպտ» ՍՊԸ տնօրենը, իսկ կասկածյալ Ա. Սարգսյանը դրամարկղից և չհրկիզվող պահարանից, ըստ տնօրենի հայտարարության, հափշտակել է մոտ 11 մլն դրամ։

Նույն օրը Ծաղկաձորում հայտնաբերվում է կասկածյալ Ա. Սարգսյանը և նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվում ու տեղափոխվում է ոստիկանության Հրազդանի բաժին։

Դեպքի փաստով Ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք կասկածյալի հետ փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով ՀՀ Քր. Օր.-ի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի կողմից որոշում է կայացվել Ա. Սարգսյանին ձերբակալելու և ոստիկանության Հրազդանի բաժնի ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու մասին։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

12:21 Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
08:25 1 զոհ, 11 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը
09:00 Բառարանային «հեղաշրջում»․ ինչպես է ԿԿՀ֊ն սրբագրում վարչապետի ատելության խոսքը
08:35 Ինչո՞ւ Հայաստանը չի արգելում ռուսական որոշ ապրանքատեսակների մուտքը մեր երկիր․ Թաթուլ Հակոբյան
22:43 Ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է. դա վստահություն է, որը պարտավորեցնում է. Թաթոյան
14:46 Ջրասուզակները ու փրկարարները 8-րդ օրը Փամբակ գետում հայտնաբերեցին որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը
10:43 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան
13:00 Ինչու խաբեցին, «գցեցին» ռուսամետ 3 ուժերին
10:29 3 քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է, 5-ի վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն մանրամասներ է հայտնում վթարից տուժածների մասին