Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:17 27-03-2024

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գվինեայի դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գվինեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հաբա Նիանկոյեն (նստավայրը՝ ք. Մոսկվա): Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ նախագահը նշել է. «Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման տարիներին մեր երկու երկրների միջև հարաբերությունները կհասնեն ավելի բարձր մակարդակի` հիմնված ընդհանուր շահերի վրա:

Աֆրիկյան տարածաշրջանը (բացառությամբ Հյուսիսային Աֆրիկայի) մեր արտաքին քաղաքականության համեմատաբար նոր հեռանկարներ ունեցող ուղղություններից է։ Վերջին տարիներին Հայաստանը փորձում է ակտիվացնել հարաբերությունները Աֆրիկայի երկրների հետ»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նորանշանակ դեսպանը նշել է, որ իր բոլոր ջանքերը կգործադրի տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության մեկնարկին և ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքական, տնտեսական մշակութային և այլ ոլորտներում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այս համատեքստում շեշտվել է Հայաստանի և Գվինեայի միջև քաղաքական խորհրդակցությունների խթանումը, ինչը նպաստավոր հիմք կարող է դառնալ ինչպես տնտեսական, այնպես էլ մշակութային, կրթական, գործարար և այլ ոլորտներում փոխգործակցության հետագա զարգացման համար:

Զրույցի ընթացքում կարևորվել է միջազգային հարթակներում և կազմակերպություններում երկու երկրների համագործակցության սերտացումը, մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին և ընդհանուր դրությանը: Այս կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանի դիրքորոշումների ու մոտեցումների հիմքում ընկած է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալու անկեղծ ցանկությունը: Կողմերը երկուստեք շեշտել են, որ տարածաշրջանի և բոլոր գործընկեր երկրների շահերից է բխում կայուն խաղաղությունը, ինչը կերաշխավորի բոլոր բնագավառներում համագործակցության զարգացումը:

Ամենից շատ դիտված

12:21 Հիվանդ ե՞ք, կյանքումս մի անգամ եմ տեսել. Կարեն Մարգարյանի արձագանքը՝ Նատալյա Ռոտենբերգի հետ սիրավեպի մասին բամբասանքին
12:40 Երևանում տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղու ավտոբուսի վրա
19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
10:23 Մենք նրանց մեկ շաբաթ ընդմիջում տվեցինք հուղարկավորության համար. Թրամփ
13:05 ՔՊ-ն հունիսի 7-ին գնում էր պարտվելու
16:32 Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը
11:13 Մենք դաշնակիցներ էինք․ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
09:00 1.5 մլրդ. Աննա Հակոբյանի հիմնադրամը գերազանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բյուջեն
16:47 Թումանյանի հեքիաթը՝ Եվայի կատարմամբ. ինչպես է Անդրեի դուստրը հեքիաթ պատմում
15:25 Երևանում ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա

Ձեզ գուցե հետաքրքրի