copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:40 27-03-2024

Թող թատրոնները երբեք չփակվեն, այլ միայն բացվեն. Տաթև Ղազարյան

Այսօր թատրոնի միջազգային օրն է։ Չնայած՝ որոշ թատրոնների հանդեպ շարունակվող հալածանքներին, Հայաստանում թատրոնը բնականոն հունի մեջ է, ներկայացումների և հանդիսատեսի պակաս չկա։

Oragir.News-ը թատրոնի միջազգային օրվա առթիվ զրուցեց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանի հետ։



Դերասանուհին տոնի առթիվ մաղթեց թատրոններ բացել, ոչ թե փակել․

«Ես թատրոնի մարդ եմ։ Թատրոնի մեջ եմ։ Չեմ կարող մյուս թատրոնների մասին գնահատական տալ, դա անազնիվ կլինի։ Բայց այն, որ հանդիսատեսի հոսքը շատացել է թատրոններ, այն, որ բոլոր թատրոններում հանդիսատեսի պակաս այսօր չկա, դա փաստ է»,- նկատեց դերասանուհին․

«Իմ մաղթանքը թատրոնի օրվա առթիվ այն է, որ թատրոնները երբեք չփակվեն, այլ միայն բացվեն նորերը, ինչպես դրա նախատիպն էլ ունեցել ենք այս տարի Աշտարակի դրամատիկական թատրոնում։ Գործեն, ստեղծագործեն, լայն դռներ բացվեն թատրոնների առաջ, որ ավելի հետաքրքիր ներկայացումներով հայ թատրոնը հանդես գա ոչ միայն Հայաստանի սահմաններում, այլև նրա սահմաններից դուրս»,-եզրափակեց Տաթև Ղազարյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը