copy image url
Ավելին 4 տարի առաջ - 20:28 20-01-2022

Նիդերլանդներում թատրոնները վարսավիրանոցների են «վերածվել»

Հինգշաբթի օրը՝ հունվարի 20-ին, Նիդեռլանդներում, ի նշան կարանտինային սահմանափակումների դեմ բողոքի, բազմաթիվ մշակութային հաստատություններ մեկ օրով «փոխել են» իրենց գործունեության տեսակը։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Երկրում կարանտինային կանոնների համաձայն՝ թանգարանները, թատրոնները, բարերն ու սրճարանները չեն կարող աշխատել, բայց կարող են աշխատել վարսավիրանոցներն ու մարզասրահները։

Կոնցերտգեբաուում տեղի է ունեցել նվագախմբի փորձ՝ բեմում վարսահարդարման ծառայությունների ուղեկցությամբ։ Հոլանդական նվագախմբերին թույլատրվում է փորձեր անել, բայց հանդիսատեսի մուտքն արգելված է:

Նվագախմբում հայտարարել են, որ իրենք ստեղծվել են «կյանքը սիմֆոնիկ երաժշտության ուժով հարստացնելու համար այն ժամանակ, երբ բոլորը ոգեշնչման կարիք ունեն»:

Վան Գոգի թանգարանի տնօրեն Էմիլի Գորդենկերը հուսով է, որ բողոքի ակցիան կընդգծի կառավարության քաղաքականության անհամապատասխանությունները:

«Թանգարան գնալը անվտանգ այցելություն է և նույնքան կարևոր, որքան մատնահարդարման սրահ գնալը, եթե ոչ ավելի կարևոր: Մենք պարզապես խնդրում ենք նրանց հետևողական լինել... ստեղծել կանոններ այնպես, որ բոլորը հասկանան: Այս պահին կարծես թե դրա պակասն ունենք»,- ասել է Վան Գոգի թանգարանի տնօրենը։

Ամստերդամի «Դե Բալի» մշակութային կենտրոնը շրջանցել է կանոնները՝ բացվելով որպես կրոնական կազմակերպություն։ Հաագայի Մաուրիցհեյս պատկերասրահը մարզական պարապմունքներ է կազմակերպել։ Panorama Mesdag Art Museum-ը դասեր է առաջարկ «Միտքը զարգացնելու համար»:

Իշխանություններն ասել են, որ նման «մշակութային» բողոքի ակցիաներն անընդունելի են, որքան էլ որ ոճային դրանք լինեն:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում