copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:40 13-07-2021

ԿԳՄՍՆ ցանկանում է միավորել Պարոնյանի անվան և Պետական կամերային երաժշտական թատրոնները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկայացրել է Հ․Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Պետական կամերային երաժշտական թատրոնները միավորելու գլխավոր դրդապատճառները:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, Կամերային երաժշտական թատրոնն իր հիմնական առաքելությամբ և կանոնադրական խնդիրներով համահունչ է այն առաքելությանը և խնդիրներին, որ ունի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը։ Ըստ փոխնախարարի՝ միավորմամբ շատ ավելի լավ պայմաններ կստեղծվեն ստեղծագործական կազմի համար.

«Երաժշտական թատրոնը չունի նվագախումբ, երգչախումբ, պարային խումբ, և մենք ասում ենք՝ եկե՛ք, Պարոնյան թատրոնի պրոֆեսիոնալ խմբերի ռեսուրսն օգտագործե՛ք»։

Փոխնախարարն ասել է, որ ստեղծված իրավիճակում կար նաև թատրոնը կազմալուծելու վտանգ, բայց հնարավորություն է ստեղծվել պահպանելու ամենակարևորը՝ ստեղծագործական կազմը և վերջինիս աշխատանքը։

«Ստեղծագործական խմբին առաջարկել ենք ֆինանսական աջակցություն։ Եթե հյուրախաղերի են ուզում մեկնել, կարող են դրանք անցկացնել մարզերում, ինչպես նաև նոր բեմադրություն իրականացնելու հնարավորություն ունեն։ Ստեղծված իրավիճակում հնարավոր ամեն ինչ առաջարկվել է»,- ասել է Արա Խզմալյանը։

Այսօր բազմաթիվ պետական կոլեկտիվներ, այդ թվում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, սեփական հարկի բացակայության պատճառով փորձեր և ստեղծագործական աշխատանք իրականացնում են անբարենպաստ պայմաններում. սա ևս թատրոնների միավորման պատճառներից մեկն է: Նույն խնդիրն ունեն նաև պետական երգչախմբերն ու երգի-պարի համույթները:

Պետության ռեսուրսները չեն բավարարելու առաջիկա տարիներին նոր համերգասրահ կառուցելու և այդպիսով Սիմֆոնիկ նվագախմբի, պարային համույթների հարցը լուծելու համար: Փոխնախարարը վստահեցնում է՝ Հ․ Պարոնյանի անվան և Պետական կամերային երաժշտական թատրոնների միավորումը ռեսուրսների ամենաարդյունավետ օգտագործման ճանապարհն է, և ոչ թե բյուջեի կրճատման հարցի լուծում: Պրոֆեսիոնալ գործունեության համար ստեղծվում են ավելի լավ պայմաններ. «Վստահ եմ, որ սա չի վնասում, այլ օգուտ է բերում ստեղծագործական խմբին»:

Փոխնախարարը հավաստիացրել է, որ այս դեպքը չի նշանակում, որ մասսայաբար պետք է թատրոններ փակվեն. այդպիսի օրակարգ Կառավարությունը չունի:

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական և Պետական կամերային երաժշտական թատրոնները միավորելու որոշման նախագիծը մշակման փուլում է, և գործընթացը կիրականացվի միայն Կառավարության որոշումից հետո: Որոշումն ընդունվելուց հետո Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը կտրամադրվի սիմֆոնիկ նվագախմբին:

Միևնույն ժամանակ աշխատանքներ են տարվելու մշակութային կազմակերպությունների կանոնադրական խնդիրները լիարժեք իրականացնելու և գեղարվեստական նոր ձևերի և որոնողական-փորձարարական գործընթացները խթանելու նպատակով պետական գույքային հնարավորություններն առավելագույնս արդյունավետ օգտագործելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան