copy image url
Միտք 2 տարի առաջ - 23:42 24-03-2024

ԵՊՀ-ի կրոնը․ Կարեն Հեքիմյան

Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԵՊՀ-ի կրոնը:

ԵՊՀ-ում կա աստվածաբանության ֆակուլտետ, որտեղ մի շարք հոգևորականներ են աշխատում: Սակայն, ԵՊՀ-ի կայքում իսպառ բացակայում են վերջիններիս վերաբերյալ տեղեկությունները: Օրինակ` ԵՊՀ-ի կայքում առկա են ԵՊՀ-ում աշխատող մեխանիզատորների, բանվորների, այգեպանների, տարբեր դասերի վարորդների, փականագործների, հնոցապանների, հյուսների, էլեկտրիկների անձնական տվյալները, սակայն ԵՊՀ-ում աշխատող հոգևորականների մասին տեղեկություններ կայքում չկան: Ինչու՞: Ի՞նչն է պատճառը:
Ուրեմն, ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն աստվածաբան է և ... սորոսական: Օրինակ` վերջինս Սորոս Ջորջից դրամաշնորհ էր ստանում դիակիզումը քարոզելու համար, այսինքն`մասնագիտությունը համատեղում էր սորոսականության հետ: Այսրոպեական Հ.Հ-ն այժմ ռեկտոր է և իր անվամբ դրամաշնորհներ չի ստանում, սակայն ...

Համաձայն ԵՊՀ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների, ԵՊՀ-ի աստվածաբանության ֆակուլտետի աշխատակիցները, այդ թվում հոգևորականները, դրամաշնորհներ են ստանում, այդ թվում Սորոս Ջորջից: Ստացվում է, որ ԵՊՀ-ում աշխատող եպիսկոպոսներն ու քահանաները շաբաթվա աշխատանքային օրերին սորոսական են, իսկ կիրակնօրյա պատարագներին և ժամերգություններին` հակասորոսական: Այլ կերպ ասած` վերջիններս երկակի կյանքով են ապրում: Ըստ երևույթին, դա է վերջիններիս խորը և համապարփակ ընդհատակում գտնվելու պատճառը:

Եվս մի հետաքրքիր փաստ. այսրոպեական Հ.Հ-ի ԵՊՀ-ի ռեկտոր (ռեկտորի Ժ.Պ.) կարգվելուց անմիջապես հետո, ԵՊՀ-ում բացվեց «Կրոնական զբոսաշրջություն» ծրագիրը: Ըստ ծրագրի, «Ուսումնառության ընթացքում ուսանողները կշրջագայեն Հայաստանի բոլոր տեսարժան վայրերում, որոնք հրապուրում են զբոսաշրջիկներին (Հաղպատ, Սանահին, Նորավանք, Գոշավանք, Ամբերդ, Խոր Վիրապ, Մակարավանք, Տաթև, Հաղարծին, Գառնի, Գեղարդ և այլն)»: Ըստ նույն օպերատիվ տեղեկությունների, այս «ծրագրի» շրջանակներում ևս ԵՊՀ-ի աստվածաբանության աշխատակիցներն, այդ թվում հոգևորականները, դրամաշնորհներ են ստանում, այդ թվում Սորոս Ջորջից:

Մեծ հաշվով, Սորոս Ջորջից դրամաշնորհ ստանալը վատ բան չէ: Երկակի կյանքով ապրելն է ամոթ»։

Ամենից շատ դիտված

17:18 Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարորդը դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել
18:13 Իվետա Մուկուչյանն ու նրա օտարերկրացի սիրելին նոր հոլովակ են հրապարակել
22:10 Գյումրեցի բազմազավակ ընտանիքը բնակարան չի գտնում․ տանտերերը հրաժարվում են երեխաների թվի պատճառով
23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
22:00 Հաշվեքննիչ պալատը 4 մլրդ 687 մլն դրամի ծախսերի խեղաթյուրում է հայտնաբերել
17:59 Ինչու են սադրում ու կոնֆլիկտ հրահրում ԱԺ-ում ՔՊ փոխխոսնակները
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
16:09 Վատ հարաբերություններն անցյալում են. ինչու էր Էլիզ Մելիքյանը հրաժարվել ընտանիքից և ինչ լուսանկար է հրապարակել
22:17 Անկլավներր չհանձնելը պատերազմն է․ Գոռ Մադոյան
09:01 Լենինի հետքերով. 12 զույգ «Եղվարդի» բոթաս` ՀՀ նախագահի համար

Ձեզ գուցե հետաքրքրի