copy image url
Ավելին 2 տարի առաջ - 19:05 24-03-2024

Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնի մոտ քաղցկեղ է ախտորոշվել

Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Այս մասին հայտնի է դարձել ուրբաթ օրը՝ մարտի 22-ին։

Հունվարին 42-ամյա Միդլթոնը որովայնի վիրահատություն էր տարել, թեստերից հետո քաղցկեղ է հայտնաբերվել։ Փետրվարի վերջին արքայադուստրը սկսել է քիմիաթերապիա ստանալ։

«Սրանք աներևակայելի դժվար ամիսներ էին մեր ամբողջ ընտանիքի համար, բայց ես ունեի ֆանտաստիկ բժշկական թիմ, որը հոգ էր տանում իմ մասին, ինչի համար ես շատ շնորհակալ եմ», - ասել է Քեյթ Միդլթոնը մարտի 22-ին հրապարակված տեսաուղերձում:

Տեսանյութում Ուելսի արքայադուստրն իր վիճակը անվանում է «մեծ շոկ» և խնդրում է «ժամանակ և անձնական տարածք»:

Քեյթ Միդլթոնը հունվարից չի երևացել հանրությանը։ Սա պատճառ դարձավ, որ տարածվեն խոսակցություններ և դավադրության տեսություններ:


Միդլթոնը վերջին անգամ մասնակցել է հանրային միջոցառման 2023 թվականի դեկտեմբերի 25-ին, երբ նա մասնակցել է Սուրբ Ծննդյան արարողությանը Նորֆոլկի Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում արքայազն Ուիլյամի, նրանց երեխաների և թագավորական ընտանիքի այլ անդամների հետ միասին:

Հունվարի 17-ին Քենսինգթոնյան պալատը հայտնել է, որ արքայադուստրը հիվանդանոց է ընդունվել «որովայնի ընտրովի վիրահատության» համար և տուն կվերադառնա երկու շաբաթից: Այդ կապակցությամբ, նշվում է հայտարարության մեջ, նա չի կարողանա մասնակցել մի շարք միջոցառումների:

Ամբողջ փետրվար ամսվա ընթացքում Միդլթոնը հանրությանը չէր երևում (ինչպես այժմ պարզվում է, դա քիմիաթերապիայի պատճառով էր), այդ իսկ պատճառով նրա վիճակի և գտնվելու վայրի մասին շահարկումներն ու դավադրության տեսությունները սկսեցին տարածվել։

Մասնավորապես, քննարկվում էր արքայազն Ուիլյամի կողմից հնարավոր դավաճանության լուրը։ Մայրության օրը՝ մարտի 10-ին, արքայազն Ուիլյամի արած լուսանկարը հայտնվել է թագավորական ընտանիքի Instagram-ում։ Լուսանկարում Միդլթոնը գրկել է իր երեխաներին՝ արքայազներ Ջորջին ու Լուիին ու արքայադուստր Շառլոտային։ Օգտատերերը նկատել էին, որ լուսանկարը մոնտաժված է։ Խոշորագույն ֆոտոգործակալությունները՝ Associated Press-ը, Agence France-Presse-ը, Reuters-ը և Getty-ն հրաժարվել էին օգտագործել ֆոտոշոփի ենթարկած լուսանկարը։ Ի պատասխան քննադատության՝ Միդլթոնը հայտարարություն էր տարածել, որում ներողություն էր խնդրել հանրությունից և խոստովանել, որ «երբեմն փորձարկումներ է անում խմբագրման մեջ»։

Բուքինգհեմյան պալատն այս ամբողջ ընթացքում ոչ մի կերպ չի բարձրաձայնել Քեյթ Միդլթոնի հանրային դաշտից անհետանալու մասին. միայն պաշտոնապես հայտարարվեց, որ Ուելսի արքայադուստրը կվերադառնա իր պարտականություններին Զատիկին, որն այս տարվա մարտի 31-ին է: Սակայն նրա տեսաուղերձի հրապարակման օրը հայտնի դարձավ, որ ո՛չ նա, ո՛չ արքայազն Ուիլյամը չեն մասնակցի Վինձորյան պալատի Սուրբ Գեորգի մատուռում տոնական պատարագին։

Չարլզ III-ն աջակցում էր արքայադստերը հիվանդության դեմ պայքարում։ Նրա մոտ ևս վերջերս քաղցկեղ է հայտնաբերվել:
Միդլթոնին արդեն իրենց աջակցությունն են հայտնել Չարլզ III թագավորը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, արքայադուստր Դիանայի կրտսեր եղբայրը՝ Չարլզ Սփենսերը, ինչպես նաև արքայազն Հարին և Մեգան Մարքլը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով