copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:11 24-03-2024

Պուտինը փորձում է Crocus City Hall-ում տեղի ունեցածի մեղքը բարդել ուրիշի վրա. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախորդ երեկոյան իր տեսաուղերձում անդրադարձել է Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությանը և ասել, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը «փորձում է դրա մեղքը բարդել ուրիշի վրա»։Փոխանցում է Azatutyun.am-ը։

«Նրանք միշտ մեղադրում են ուրիշներին: Նրանք եկել են Ուկրաինա, նրանք այրում են մեր քաղաքները, և նրանք փորձում են մեղադրել Ուկրաինային: Նրանք խոշտանգում են, բռնաբարում մեր ժողովրդին, հենց նրանց էլ մեղադրում են», - նշել է Զելենսկին։
Ըստ նրա՝ Պուտինն իր ուղերձը քաղաքացիներին ուշացրեց, քանի որ մտածում էր, թե ինչպես Կիևին ներքաշի կամ կապի սրա հետ։
Ավելի վաղ Ուկրաինայի ռազմական հետախուզությունը հերքել էր ՌԴ նախագահի այն պնդումները, որ մերձմոսկովյան Crocus City Hall-ի ահաբեկչության ենթադրյալ հեղինակները մտադրվել են հատել Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանը, որտեղ նրանց համար իբր ուկրաինական կողմից «պատուհան էր պատրաստվել»։

Նա նշել էր, որ Ուկրաինան իր ինքնիշխանությունը պաշտպանում է ռուս զավթիչներից, ազատագրում է սեփական տարածքները և պայքարում օկուպանտների բանակի ու ռազմական օբյեկտների, այլ ոչ թե քաղաքացիական բնակչության դեմ։

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը ահաբեկչության կապակցությամբ 11 մարդու է ձերբակալել, այդ թվում՝ 4 «անմիջական կատարողներին»:

Նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը ռուսաստանցիներին հղած ուղերձում մարտի 24-ին համազգային սուգ հայտարարեց՝ ահաբեկչության գիծը տանելով դեպի Ուկրաինա:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել