copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:38 24-03-2024

Crocus City Hall-ի 15-ամյա աշխատակիցը կարողացել է ավելի քան 100 մարդու դուրս բերել շենքից. նրան մեդալ կշնորհվի

Tert.am-ի փոխանցմամբ՝ ռուսաստանցի մուսուլմանների հոգևոր առաջնորդ, մուֆթի շեյխ Ռավիլ Գայնուտդինը կպարգևատրի 15-ամյա Իսլամ Խալիլովին, որը մարտի 22-ին Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ կարողացել է ավելի քան 100 մարդու դուրս բերել շենքից, հայտնում է kommersant.ru-ն:

Իսլամ Խալիլովն ու նրա ծնողները հրավիրվել են Մոսկվայի գլխավոր մզկիթում կայանալիք մրցանակաբաշխությանը, ասվում է Ռուսաստանի մուֆտիների խորհրդի հայտարարության մեջ։

Իսլամ Խալիլովը կպարգևատրվի «Արժանիքների համար» մեդալով։ Այն կհանձնվի մարտի 29-ին՝ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ։

Իսլամ Խալիլովը Crocus City Hall-ում աշխատել է որպես հանդերձարանի սպասավոր: Ահաբեկչության ժամանակ նա օգնել է ավելի քան 100 մարդու տարհանվել։

Դեռահասի խոսքով՝ նա արտակարգ իրավիճակում գործել է ըստ նախապես սովորած հրահանգների և ծառայողական մուտքով մարդկանց դուրս է բերել փակուղուց։ Իսլամի խոսքով՝ երբ առաջին հարկում տարօրինակ ձայներ են լսվել, աշխատակիցները որոշել են, որ հնարավոր է՝ շարժասանդուղքն է փչացել:

«Այնուհետև մարդիկ սկսեցին դուրս վազել և բղավել: Ես հասկացա, որ եթե ուղղակի շոկի մեջ կանգնեմ, մենք բոլորս կմեռնենք: Սկզբում ես մի փոքր վախենում էի, երբ ամբոխի մեջ էի, մտածում էի, որ ահաբեկիչները կարող են նռնակներ նետել կամ կրակել, բայց հետո կարողացա բացել դուռը, և մենք դուրս վազեցինք»,- պատմել է դեռահասը։

Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 133 զոհի և152 վիրավորի մասին: ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ մարդկանց վրա կրակած ահաբեկիչները ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, և որ նրանք ճանապարհորդում էին Ուկրաինա, քանի որ «այնտեղ կապեր ունեն»։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ահաբեկչության համար կասկածվողների համար «պատուհան էր պատրաստվել Ուկրաինայի հետ սահմանը հատելու համար»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից