copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:10 23-03-2024

Վանաձորում բախվել են Renault-ն ու Mercedes-ը, որն էլ բախվել է կայանված 2 մեքենայի. վիրավորներից մեկը ոստիկանության գնդապետ է․ shamshyan.com

Այսօր՝ մարտի 23-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։55-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 23-ամյա Արեն Պողոսյանի վարած «Mercedes», 70-ամյա Գագիկ Շիրմազանյանի վարած «Renault» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով «Mercedes»-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Opel»-ին և «Mitsubishi» բեռնատարին, իսկ «Renault»-ն էլ մասամբ հայտնվել է կանաչ գազոնում։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներից մեկը, ով կին է, վրաերթի է ենթարկվել։

Հիվանդանոց տեղափոխված վարորդներից Գ․ Շիրմազանյանը ոստիկանության գնդապետ է, ով նախկինում աշխատել է նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Mercedes»-ի վարորդը, իսկ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ «Mercedes»-ի վարորդի նկատմամբ նախկինում պարեկները մի քանի անգամ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար ակտ են գրել։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

17:18 Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարորդը դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել
18:13 Իվետա Մուկուչյանն ու նրա օտարերկրացի սիրելին նոր հոլովակ են հրապարակել
22:10 Գյումրեցի բազմազավակ ընտանիքը բնակարան չի գտնում․ տանտերերը հրաժարվում են երեխաների թվի պատճառով
23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
22:00 Հաշվեքննիչ պալատը 4 մլրդ 687 մլն դրամի ծախսերի խեղաթյուրում է հայտնաբերել
17:59 Ինչու են սադրում ու կոնֆլիկտ հրահրում ԱԺ-ում ՔՊ փոխխոսնակները
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
16:09 Վատ հարաբերություններն անցյալում են. ինչու էր Էլիզ Մելիքյանը հրաժարվել ընտանիքից և ինչ լուսանկար է հրապարակել
22:17 Անկլավներր չհանձնելը պատերազմն է․ Գոռ Մադոյան
09:01 Լենինի հետքերով. 12 զույգ «Եղվարդի» բոթաս` ՀՀ նախագահի համար