copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:48 23-03-2024

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորումը բռնաճնշումների հերթական փորձ է․ ՀՀԿ

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորման վերաբերյալ․

«Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հասարակական գործիչներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորումը որակում է որպես ընդդիմախոսների նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող բռնաճնշումների հերթական փորձ:

Փաստենք, որ միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպությունների կողմից պաշտոնապես քաղբանտարկյալ հռչակված Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի, Մամիկոն Ասլանյանի և անազատության մեջ գտնվող մեր պայքարի մյուս ընկերների ցանկին ավելացան նաև Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը: Կարևոր ենք համարում նաև ընդգծել, որ Նարեկ Սամսոնյանի պարագայում ձերբակալությունն իրականացվել է անհամաչափ ուժի, իսկ առանձին դրվագներում՝ նաև սադիզմի դրսևորումներով:

Ընդդիմադիր հայացքներով գործիչների նկատմամբ օրինապահ և դատական համակարգերի հակաօրինական օգտագործման համատեքստում առավել զավեշտալի են դառնում խոսքի և համացանցի ազատության, ինչպես նաև օրենքի գերակայության, դատական իշխանության անկախության և ժողովրդավարության մակարդակի բարձրացման մասին Հայաստանի այսօրվա կառավարիչների կեղծ հայտարարությունները:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հրավիրում է ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ուշադրությունը մեր երկրում տեղի ունեցող հակաժողովրդավարական գործընթացներին»:

Ամենից շատ դիտված

17:18 Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարորդը դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել
18:13 Իվետա Մուկուչյանն ու նրա օտարերկրացի սիրելին նոր հոլովակ են հրապարակել
22:10 Գյումրեցի բազմազավակ ընտանիքը բնակարան չի գտնում․ տանտերերը հրաժարվում են երեխաների թվի պատճառով
23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
22:00 Հաշվեքննիչ պալատը 4 մլրդ 687 մլն դրամի ծախսերի խեղաթյուրում է հայտնաբերել
17:59 Ինչու են սադրում ու կոնֆլիկտ հրահրում ԱԺ-ում ՔՊ փոխխոսնակները
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
16:09 Վատ հարաբերություններն անցյալում են. ինչու էր Էլիզ Մելիքյանը հրաժարվել ընտանիքից և ինչ լուսանկար է հրապարակել
22:17 Անկլավներր չհանձնելը պատերազմն է․ Գոռ Մադոյան
09:01 Լենինի հետքերով. 12 զույգ «Եղվարդի» բոթաս` ՀՀ նախագահի համար