Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:00 23-03-2024

Թիկնապահները կայծակնային արագությամբ փախցրին Փաշինյանին․ բացառիկ մանրամասներ Գյումրիից

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, Նիկոլ Փաշինյանը այսօր Գյումրիում մասնակցում է իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստին, որն անձամբ է նախագահում։

Բացի այդ, տեղեկացրել ենք նաև, որ Գյումրի այցից առաջ ամբողջ քաղաքում ուժեղացված ծառայություն է իրականացվում։ Ամեն քայլափոխի ոստիկաններ և քաղաքացիական հագուստով իրավապահներ են տեղակայվել, Փաշինյանի անվտանգությունը, ինչպես միշտ, ապահովում են նաև դիպուկահարները։

Oragir.News-ի թղթակիցը Գյումրիից հայտնում է, որ քիչ առաջ ավարտվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստը, որը ավելի քան 2 ժամ է տվել։ Նիստի ավարտից հետո Փաշինյանի թիկնապահները նրան կայծակնային արագությամբ փախցրել են այնտեղից։

Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ական պաշտոնյաներն այժմ կերուխում են անում Գյումրիի ռեստորաններից մեկում։

Oragir.News-ի թղթակիցը փորձել է մի քանի հարց ուղղել իշխող կուսակցության ներկայացուցիչներին, սակայն նրանք հրաժարվել են պատասխանել մեր հարցերին՝ հերթական անգամ խտրական մոտեցումն ցուցաբերելով մեր լրատվամիջոցի նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:18 Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարորդը դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել
18:13 Իվետա Մուկուչյանն ու նրա օտարերկրացի սիրելին նոր հոլովակ են հրապարակել
22:10 Գյումրեցի բազմազավակ ընտանիքը բնակարան չի գտնում․ տանտերերը հրաժարվում են երեխաների թվի պատճառով
23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
22:00 Հաշվեքննիչ պալատը 4 մլրդ 687 մլն դրամի ծախսերի խեղաթյուրում է հայտնաբերել
17:59 Ինչու են սադրում ու կոնֆլիկտ հրահրում ԱԺ-ում ՔՊ փոխխոսնակները
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
16:09 Վատ հարաբերություններն անցյալում են. ինչու էր Էլիզ Մելիքյանը հրաժարվել ընտանիքից և ինչ լուսանկար է հրապարակել
22:17 Անկլավներր չհանձնելը պատերազմն է․ Գոռ Մադոյան
09:01 Լենինի հետքերով. 12 զույգ «Եղվարդի» բոթաս` ՀՀ նախագահի համար