copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:46 23-03-2024

Արարատի մարզում բախվել են BMW-ներն ու Mercedes-ը․ մայրն ու նրա 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց․ shamshyan.com

Այսօր՝ մարտի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Երևան- Երասխ ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ 32-ամյա Հակոբ Մ․-ի վարած «BMW» մակնիշի, 38-ամյա Լևոն Զ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 48-ամյա Տիգրան Դ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով Հակոբ Մ․-ն կորցնելով ավտոմեքենայի կառավարումը դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել երկաթբետոնե սյանը, ապա առաջ ընթացել կոտրել «CPS» բենզալցակայանի առջև տեղադրված ծաղկամաններից և կողաշրջված վիճակում բախվել բենզալցակայանի վահանակին և լցակայանի կետին։

Վթարի հետևանքով Հակոբ Մ․-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ 32-ամյա Ս․ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ 12-ամյա Մ․ Մ․-ն, 7-ամյա Ա․ Մ․-ն և 9-ամյա Ա․ Մ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում պարեկներն ու քննիչները տեղեկություններ են ստացել, որ «BMW»-ի վարորդ Հակոբ Մ․-ի համար «Mercedes»-ը ստեղծել է վթարային իրավիճակ ու Հակոբ Մ․-ն փորձելով խույս տալ «Mercedes»-ի հետ բախումից այնուամենայնիվ բախվել է, ինչն էլ դարձել է ավտոմեքենան կառավարել չկարողանալու պատճառ և տեղի է ունեցել վթարը։ Այդ տեղեկությունը պարզվում է։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, իսկ վիրավորները «BMW»-ի վարորդի կինն ու երեխաներն են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին