copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:07 11-12-2023

«Վեոլիա ջրի» պատճառով Կոտայքում բախվել են Nissan-ն ու Mazda-ն. մայրն ու 2 անչափահաս երեխաները հիվանդանոցում են. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08:20-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի Ամառանոցային փողոցում՝ «Լիա» սուպերմարկետի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 40-ամյա Դավիթ Մ.-ի վարած Nissan մակնիշի և 50-ամյա Լուսինե Ա.-ի վարած Mazda մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լուսինե Ա.-ն, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի 02 շտապօգնության խմբի կողմից տեղում առաջին բուժօգնություն է ստացել, իսկ Nissan -ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ 11-ամյա Արևիկ Մ.-ն, 9-ամյա Առնո Մ.-ն և Երևանի բնակիչ, 37-ամյա Վարդուհի Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ըստ դեպքի վայրում հավաքվածների, «Վեոլիա ջրի» փնթի աշխատանքի հետևանքով կեղտաջրերը դուրս են եկել դիտահորից և ողողել ճանապարհը, ինչի պատճառով էլ առաջացել է կեղտաջրի մերկասառույց, որն էլ առաջացրել է վթարը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներն ընտանիքի անդամներ են։

Մանրամասները՛ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ