copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:50 22-03-2024

30 տարեկան հնդիկ էր, գյուղի տղաներից աշխատանք էր խնդրել․ մանրամասներ՝ Նորամարգում տեղի ունեցած ինքնասպանությունից

«Արարատի մարզի Նորամարգ գյուղում ինքնասպանություն գործած տղամարդը ազգությամբ հնդիկ էր»,- այս մասին այսօր՝ մարտի 22-ին, Oragir.News-ի հետ զրույցում ասաց Նորամարգի բնակիչներից մեկը։

«Այդ տղան երևի 30-35 տարեկան լիներ, լսել ենք, որ եկել է գյուղ՝ տղաներից աշխատանք է խնդրել, ասել են, որ աշխատանքի տեղ չունեն, բայց խղճացել են ու մնալու տեղ տվել վագոն-տնակում։ Մի քանի օր ապրել է այդ դոմիկի մեջ, հետո կախված են հայտնաբերել»,- պատմեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Արարատի մարզի Նորամարգի գյուղի սնկանոցի տարածքում գտնվող վագոն-տնակում հայտնաբերվել էր տղամարդու դի՝ կախված վիճակում։ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ