copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:21 22-03-2024

Հրդեհ է բռնկվել Թալինի քաղաքապետարանին պատկանող տրակտորում և բեռնատարում. shamshyan.com

Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 03:15-ի սահմաներում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 03:00-ի սահմանում հրդեհ է բռնկվել Թալին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող Թալինի համայնքապետարանին պատկանող բացօթյա ավտոպարկում:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել կայանված «MAZ» մակնիշի բեռնատարում, «JCB» մակնիշի տրակտորում , ինչի հետևանքով Թալինի համայնքապետարանին պատճառվել է խոշոր չափի վնաս:

Կատարվածի մասին ոստիկանության Թալինի բաժին է արդեն դիմել Թալինի քաղաքապետարանի կոմունալ ծառայության պետ 40-ամյա Խաչիկ Տոնոյանը:

Տեղի ունեցածը միտումնավոր հրկիզում է, թե անզգուշություն, պարզվում է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
21:40 Շփվել ենք երկու կողմերի հետ և հույս ունենք, որ շատ շուտով առաջընթացի կհասնենք․ Քուշներ
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
22:53 Նեթանյահուն հայտարարել է Իրանի ռեժիմի «մոտալուտ ավարտի» մասին
22:10 ԱՄՆ-ում բենզինի գինը բարձրացել է մինչև ռեկորդային 1,1 դոլար 1 լիտրի համար