copy image url
Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 16:05 21-03-2024

Հայաստանի ատոմակայանը խորհրդանշում և ամրապնդում է մեր ինքնիշխանությունը. Նիկոլ Փաշինյան

Ի թիվս այլ կարևոր բաների՝ Հայաստանի ատոմակայանը խորհրդանշում և ամրապնդում է մեր ինքնիշխանությունը, Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովին այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տասնամյակներ շարունակ Հայաստանի ատոմակայանը ծառայել է որպես մեր էներգետիկ համակարգի կարևորագույն տարր՝ ապահովելով էներգիայի արտադրության կայունությունը։ Ներկայումս մեր երկրի էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը ստացվում է միջուկային էներգիայից։ Այդ կետին հասնելու մեր ճանապարհը փշոտ էր, որի գագաթնակետն էր ատոմակայանի փակման դրամատիկ շրջանը։ Այսօր մենք հպարտությամբ կարող ենք փաստել, որ ի թիվս այլ կարևոր բաների, այն նաև խորհրդանշում և ամրապնդում է մեր ինքնիշխանությունը»,- նշել է նա։

Փաշինյանի խոսքով՝ մեր ատոմակայանի գործունեության ողջ պատմության ընթացքում միջուկային կամ ճառագայթային անվտանգության որևէ միջադեպի բացակայությունը խոսում է այս գործին մեր անսասան նվիրվածության մասին:

«Այս ձեռքբերումը Հայաստանի քաղաքական կամքի և փորձագիտական հմտությունների վկայությունն է»,- նշել է վարչապետը։

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին
16:41 ԱՄՆ-ն և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են Նինյո Գերերոյին
13:22 Մեր պետության ներքին uպառնալիքը նիկոլիզմն է. հետևաբար պետք է կենտրոնանալ նրա դեմ պայքարելու վրա, այլ ոչ թե շեղվել այս գլխավոր օրակարգից․ Շարմազանով
16:06 Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին