copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:15 20-03-2024

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Մարտի 20-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար (կիրառել անվաշղթաներ):

Ինչպես տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման հետևանքով։

Մ2-Գնդեվազ-Ջերմուկ (կմ2+000 հատված) ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 500 մետր խորանարդ ծավալով)։ Ճանապարհը երկկողմանի փակ է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: