Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:10 20-03-2024

Դուք էս երկրի վարչապե՞տն եք, թե՞ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ. Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ կառավարությունը զիջում է Հայաստանի մարտավարական դիրքը ու թուլացնում պաշտպանությունը․ հասկանալի չէ, թե դրա դիմաց ի՞նչ է ստանում Հայաստանը։ Այս մասին այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին հարցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Եթե դելիմիտացիա չի արվում, ապա ինչի՞ հիման վրա է արվում դեմարկացիան։ Եթե սա լինել հայելային սկզբունքով, գուցե ինչ-որ տեղ հասկանալի լիներ, բայց այսպես վարվելով ուղղակի հայտնվում ենք շատ թույլ ու վատ վիճակում։ Այս դիրքորոշումից հետո ինձ մոտ հարց է առաջանում՝ դուք այս երկրի վարչապե՞տն եք, թե՞ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ»,- իր խոսքում նշեց Լևոն Քոչարյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրա դիմաց Հայաստանը ստանում է պետական սահման․ «Մեր անվտանգությունը պետք է հենվի այդ թվում՝ լեգիտիմության հիմքերի վրա մենք պիտի ունենանք պետական սահման։ ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելը, վերականգնելը կառավարության օրակարգում է»։

Լևոն Քոչարյանն արձագանքեց, որ այդ մոտեցումը չի կիսում Ադրբեջանը․ «Դրա համար մենք միշտ կանգնում ենք մի իրավիճակի առաջ, երբ լսում ենք, որ Հայաստանից հնչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը, բայց չենք ստանում հակառակը։ Դուք անընդհատ տալիս եք, դիմացը չենք ստանում։ Մտահոգիչ են Ադրբեջանի կոչերը։ Փոխզիջման տարբերակը չի աշխատում»։

Փաշինյանը այս անգամ էլ ԱԺ ամբիոնից կրկին ցուցադրեց ՀՀ քարտեզը՝ նշելով․ «Ի՞նչն ենք զիջում։ Սա Հայաստանի Հանրապետությունն է, որի վարչապետն եմ, և պայմանավորվածությունը, որն արձանագրվել է միջազգային մակարդակում, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, պետք է ճանաչեն։ Սա Հայաստանի Հանրապետությունն է, և որևէ մեկը չի պատրաստվում որևէ մեկին Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք զիջել։ Այո, կան Հայաստանի Հանրապետության տարածքներ, որոնք գտնվում են օկուպացիայի տակ»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը