copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:47 20-03-2024

«Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել Տիգրան Արզաքանցյանի՝ հետախուզման մեջ գտնվող եղբորորդին. shamshyan.com

Երեկ՝ մարտի 19-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկությունների հիման վրա օպերացիա են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանում:

Ոտիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայաստան է ժամանում Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Նոյ Արզաքանցյանը:

Ոստիկանները արդեն «Զվարթնոց» օդանավակայանում նկատում են նրան ու հենց այնտեղից էլ տեղափոխում են ոստիկանության Կենտրոնական բաժին:

Նրա նկատմամբ հետախուզական գործ է կազմվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի մեղադրանքով:

Նրան ոստիկանության Կենտրոնական բաժնից այնուհետև նեկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչութան Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժին:

Ն. Արզաքանցյանը Տիգրան Արզաքանցյանի եղբորորդին է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: