copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:40 20-03-2024

Իշխանություններն անհանգստացած են արցախցիների համախմբմամբ ու այսօրվա հանրահավաքով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության այսօրվա հանրահավաքը, որը տեղի կունենա Ազատության հրապարակում, ժամը 15:30-ին, մեծ հետաքրքրություն է առաջացրել հայկական տեղեկատվական ու քաղաքական դաշտում:

Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները որոշակիորեն անհանգստացած են և տարբեր ձևերով փորձում են կանխել արցախցիների համախմբումը, իսկ այս նախաձեռնությունը արդեն բավականին ներքին համախմբում է ապահովել արցախցիների շրջանում:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ակնկալվում է, որ հազարավոր արցախցիներ ու հայաստանցիներ են մասնակցելու հանրահավաքին՝ իրենց ձայնը բարձրացնելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար: Մեզ հետ մասնավոր զրույցում որոշ արցախցիներ նշել են, որ նույնիսկ 10,000-ից ավելի մարդ կարող է մասնակցի հանրահավաքին: Նշենք, որ բացի տարբեր ճնշումների վերաբերյալ տեղեկություններից, հանրահավաքի մասին հայտարարությունից հետո ՀՀ իշխանությունները մի քանի էական զիջման գնացին բնակարանային ու սոցիալական ծրագրերի՝ նախօրոք հայտարարված մոտեցումներում:

Ըստ որոշ տեղեկությունների հայրենի իշխանությունները սպասում են հանրահավաքին, որ ըստ մարդկանց քանակի ու ստացված ազդակների, վերջնականացնեն իրենց մոտեցումները ոչ միայն բնակարանային, այլև՝ արցախցիներին առնչվող այլ ծրագրերի մասով: Ուստի, վճռորոշ միջոցառում է այսօր արցախցիների համար, որից էլ կախված կլինեն հաջորդ զարգացումները:

Ի դեպ, թեև իշխանությունները փորձում են ներքաղաքական «պիտակ» կպցնել այս շարժմանը, բայց, մեր տեղեկություններով, նախաձեռնության բոլոր անդամները հենց սկզբից պայմանավորվել են, որ այն պահելու են լրիվ հեռու հայաստանյան ներքաղաքական գործընթացներից և զբաղվելու են բացառապես Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ ու կարիքների ապահովմամբ: Բացի դրանից, նախաձեռնության մեջ հստակ դիրքորոշում կա, որ իրենց գործողություններով չպետք է նպաստեն հայ ժողովրդի մեջ պառակտման ու Արցախի Հանրապետության պետական մարմինների չեզոքացման ջանքերին, ինչի ուղղությամբ հետևողականորեն աշխատում են հայրենի իշխանությունները»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել