copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:22 19-03-2024

Գերմանիան 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի ՀՀ-ին, գումարը կուղղվի մասնավոր հատվածին

Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար Գերմանիան 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի, այն կուղղվի մասնավոր հատվածին: «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը:

«Խոսքը Հայաստանին 12 մլն եվրո արտոնյալ պայմաններով վարկային միջոցներ տրամադրելու մասին է: Նախաձեռնությունը վերաբերում է մասնավոր հատվածին, տրվող գումարները հոսելու են մասնավոր հատված՝ ներդրումներ կատարելու վերականգնվող էներգետիկայի մի քանի ոլորտներում: Նրանք կարող են լինել իրավաբանական անձինք, որոնք կկառուցեն արևային կայաններ և ֆիզիկական անձինք, որոնք կկառուցեն փոքր ինքնավար կայաններ՝ իրենց կարիքները հոգալու համար»,-ասաց փոխնախարարը:

Գերմանիան վարկը տրամադրում է ոչ թե շուկայական, այլ արտոնյալ պայմաններով: Խոսքը 0.9 տոկոսային կետ ֆիքսված վարկային պարտավորության մասին է՝ մինչև 2030 թվական մարման ժամկետով:

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են գումարները բաշխվելու: Փոխնախարարը հայտնեց, որ «Գերմանահայկական հիմնադրամը», որը գործում է Կենտրոնական բանկի ներքո, կատարելու է տեղաբաշխման գործառույթը՝ կոմերցիոն բանկերի միջոցով:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի