copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:51 17-03-2024

Պարեկները վնասազերծել են 36-ամյա տղամարդուն, ով կոտրել է Սյունիքում, Վայոց ձորում և Արարատում տեղադրված բոլոր արագաչափերը. shamshyan.com

ՊԾ Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Սուրենավան և Արմաշի արագաչափերը կոտրել է։

Պարեկները օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ կոտրողը «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայով է և նրան վնասազերծելու համար գումարտակի հրամանատարը, գումարտակի հրամանատարի տեղակալը, վաշտի հրամանատարն ու պարեկներ Վարդան Կարապետյանն ու Ավետիս Խաչատրյանը դարանակալում են Արարատի մարզում ու նկատում են, որ կասկածելի ավտոմեքենան մոտենում է դեպի Վեդու կողմ։

Պարեկներին հաջողվում է նրան կանգնեցնել ու բերման ենթարկել ոստիկանության Արարատի բաժին։

Ըստ տեղեկությունների՝ նա Երևանում հաշվառված, Արարատի մարզում բնակվող 36-ամյա Նարեկ Ա․-ն է։ Պարզվել է, որ նա կոտրել է Երասխ, Սուրենավան, Արմաշ, Զանգակատուն գյուղերում տեղադրված բոլոր արագաչափերը, ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ճանապարներին տեղադրված արագաչափերը։

Վերջինիս ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Նա կասկածվում է Հանրապետությունում մի քանի այլ արագաչափեր կոտրելու մեջ։

Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում