copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:31 17-03-2024

Լոռու մարզում կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածքով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 38-ամյա տղամարդ․ shamshyan.com

Երեկ՝ մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարց գյուղից հրազենային վնասվածքով քաղաքացուն տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ վիրավորը իրենց մոտ է տեղափոխվել «կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ և գտնվում է վիրահատարանում ու չի կարող կատարվածի մասին բացատրություն տալ։

Մինչ Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, մի քանի ժամ տևած վիրահատության արդյունքում, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Մարց գյուղի բնակիչ 38-ամյա Վահե Խաչատրյանն է։ Ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նա վնասվածքը ստացել է իրենց տանը։

Ոստիկաններն ու քննչները ժամանում են վիրավորի բնակության վայր, որտեղ պարզում են, որ Վ․ Խաչատրյանը հրազենային վնասվածքը ստացել է ժամը 21։30-ի սահմաններում իրենց տանը 7․62 մմ տրամաչափի «ՍԿՍ» տիպի ակոսափող հրազենը մաքրելիս ու անզգուշաբար կրակոց է հնչել, ինչից նա ստացել է հրազենային վնասվածք։

Ննջասենյակում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր, առաստաղին կրակված գնդակի հետևանքով առաջացած հետքին բնորոշ հետք։

Ձեռնարկված որոնողական և սանրման միջոցառումների արդյունքում տան բակում հայտնաբերվել է կրակված փամփուշտի պարկուճ։

Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ «անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը» հատկանիշներով։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Վիրավորին հիվանդանոց է տեղափոխել նրա 36-ամյա եղբայրը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին