copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:42 16-03-2024

Արագածոտնում BMW-ն կոտրել է էլեկտրասյունը և հայտնվել ճանապարհից դուրս. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

Այսօր՝ մարտի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 12:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 43-ամյա Մանե Մ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Արտաշավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով էլեկտրասյունը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա, իսկ վարորդն ու նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 4-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարան բժշկական կենտրոն։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից միջից հատուկ տեխնիկայի օգտագործմամբ հեռացրել են բետոնե էլեկտրասյան երկաթե կառուցատարրերը, ապա օգնել են այն ավտոքարշակով տեղափոխել անվտանգ վայր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները մայր ու որդի են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը