copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:17 15-03-2024

Փնթի, անգրագետ, անփույթ աշխատանքը դարձել է իշխանության ամենաբնորոշ գիծը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Փնթի, անգրագետ, անփույթ աշխատանքը դարձել է իշխանության ամենաբնորոշ գիծը` անթիվ-անհամար սխալներ են թույլ տալիս փաստաթղթերում, մասնավորապես՝ օրինագծերի տեքստերում։ Որպես կանոն, առաջին փորձով չի ստացվում նորմալ օրինագիծ գրել, հետո անվերջանալի փոփոխություններ են սկսվում` թերացումը շտկելու, այլ օրենքների հետ համապատասխանեցնելու համար։

Դիցուք, ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել «Հյուպատոսության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծ, որի նախաբանում նշվում է, թե ինչի մասին է փոփոխությունը. «ԱԳ նախարարության եւ օտարերկրյա պետությունում հյուպատոսական հիմնարկի կողմից մատուցվող որոշ հյուպատոսական ծառայությունների․․․ մատուցման պայմանագրերի օրինակելի ձեւերը եւ սպասարկման գրասենյակներին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանում է կառավարությունը»:

Իսկ հիմնավորումների բաժնում ներկայացվում է բոլորովին այլ՝ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման» մասին օրենքի փոփոխությունների հիմնավորումը։ Ակնհայտ է, որ պետական ապարատը լցրել են անգրագետ խնամի-ծանոթ-բարեկամներով, եւ դրանից աշխատանքի որակն է տուժում։ Ստացվում է, որ ո՛չ կառավարությունում, ո՛չ ԱԺ-ում ոչ մեկը չի կարդացել տեքստը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում