copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 16:10 14-03-2024

Հայտնի են Հայաստանի մարմնամարզության առաջնության չեմպիոնները

Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մարտի 12-13-ը տեղի են ունեցել Հայաստանի սպորտային մարմնամարզության կանանց և տղամարդկանց 2024 թվականի առաջնությունները:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ տղամարդկանց պայքարում առանձին գործիքների եզրափակիչներում լավագույնս հանդես են եկել և ոսկե մեդալներ են նվաճել Գագիկ Խաչիկյանը (նժույգթափեր), Գագիկ Խաչատրյանը (ազատ վարժություններ), Վահագն Դավթյանը (օղակներ), Էրիկ Բաղդասարյանը (զուգափայտ), Արթուր Դավթյանը (հենացատկ) և Շեքսպիր Գևորգյանը (պտտաձող):

Կանանց մրցումներում չեմպիոնի կոչմանն արժանացել են Աննա Մանթաշյանը (հավասարակշռության գերան, ազատ վարժություններ), Օֆելյա Քոչարյանը (հենացատկ) և Մանե Պողոսյանը (զուգափայտ) են:

Բազմամարտում Հայաստանի չեմպիոններ են դարձել Գագիկ Խաչիկյանը և Նանե Միքայելյանը:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի խոսքով՝ Հայաստանի այս առաջնությունը տարբերվել է մյուսներից. մարմնամարզիկները նախապատրաստվում են հաջորդ ամիս Իտալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանն ու Դոհայում անցկացվելիք աշխարհի գավաթի 4-րդ փուլի խաղարկությանը. «Երիտասարդները մասնակցելու են միայն Եվրոպայի առաջնությանը: Ընդ որում, ուրախալին այն է, որ ԵԱ-ին մասնակցող 4-րդ երիտասարդ մարզիկը ընտրվեց հենց այս առաջնության արդյունքներով: Այսինքն, մրցակցություն կա: Սա 2027 թվականին Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլի սկիզբն է. ցանկանում ենք տեսնել, թե ինչ հնարավորություններ ունենք թիմային պայքարում»:

Մարզչի խոսքով՝ արդյունքներն ընդհանուր առմամբ գոհացուցիչ են: Հակոբ Սերոբյանն ասում է՝ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունը նույնությամբ կրկնելու դեպքում առաջիկա մրցաշարերում ևս հաջողություն կունենա: Գոհացնող ելույթներ են ունեցել նաև Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը:

Մարզիչը նաև ներկայացրել է Իտալիայում ապրիլի 24-28-ը կայանալիք Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությանը մասնակցող թիմի կազմը՝

Մեծահասակներ՝ Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան, Էրիկ Բաղդասարյան, Հարություն Մերդինյան, Գագիկ Խաչիկյան:

Երիտասարդներ՝ Համլետ Մանուկյան, Մամիկոն Խաչատրյան, Ռոբերտ Գյուլումյան, Շեքսպիր Գևորգյան:

Հիշեցնենք՝ մարմնամարզիկներից Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել միայն Արթուր Դավթյանը: Փարիզ-2024-ի ուղեգրի հնարավորություն է պահպանում նաև Վահագն Դավթյանը, եթե Դոհայում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլին առաջին տեղը զբաղեցնի օղակների վարժությունում:

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»