copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:25 14-03-2024

Իմ կուսակցությունն իմ հայրենիքն է. Առուշ Առուշանյանը հերքում է ՔՊ-ին անդամակցելու լուրերը

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հերքում է ՔՊ-ին անդամակցելու մասին լուրերը։

«Ես քրիստոնյա հայ եմ, իմ կուսակցությունն իմ հայրենիքն է, իմ առաքելությունը՝ հայի դարավոր թշնամուն պատժելը, պահի հրամայականը՝ մեր հայրենիքի պաշտպանությունը։

Ես որևէ կուսակցության անդամ չեմ և որևէ կուսակցության հայտ չեմ ներկայացրել։ Շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Առուշանյանը։

Ամենից շատ դիտված