Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 11:37 14-03-2024

Ֆիզիկական անձինք փոստով առաքանին ստանալու համար այլևս չեն այցելում մաքսային մարմին

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ առցանց գնումներ իրականացնող ֆիզիկական անձինք 2024 թվականից առաքանու՝ մաքսային մարմնում պահվելու մասին ծանուցվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։

«Եթե առաջանում է մաքսային հսկողության անհրաժեշտություն, և առաքանին պահվում է մաքսային մարմնում, ապա քաղաքացիներն այլևս պարտադրված չեն առաքանին ստանալու համար այցելելու մաքսային մարմին։ Այդ ընթացքում փոխադրող ընկերությունը ֆիզիկական անձանց ծանուցում է՝ առաքանին մաքսային հսկողության գոտում պահվելու և հետադարձ կապ հաստատելու հեռախոսահամարի ու տվյալ էլեկտրոնային հասցեին հաղորդագրություն գրելու վերաբերյալ։ Իսկ եթե պարզվում է, որ ապրանքն անձնական օգտագործման համար է, ապա այն բաց է թողնվում, որից հետո ֆիզիկական անձինք առաքանին ստանում են անմիջապես փոխադրողից։ Եթե ապրանքն անձնական օգտագործման համար չէ, այլ առևտրի նպատակով, ապա ֆիզիկական անձինք էլեկտրոնային եղանակով ստանում են պարզաբանում և իրազեկում իրենց հաջորդական քայլերի մասին»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ

Ձեզ գուցե հետաքրքրի