Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:58 13-03-2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին

Երևանի և Թբիլիսիի միջև գործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ու Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։

Կողմերը բարձր են գնահատել երկու մայրաքաղաքների միջև հաստատված փոխգործակցությունը, իրականացվող փորձի փոխանակման ծրագրերն ու ընդգծել, որ առկա է մեծ ներուժ՝ նոր ուղղություններ ու ոլորտներ ընդգրկելու համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամության համար՝ դեսպան Գիորգի Շարվաշիձեն նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու և օժանդակելու երկուստեք կապերի խորացման բոլոր նախաձեռնություններին և ծրագրերին:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել