Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 16:53 09-03-2024

Ադրբեջանը պահանջում է անհապաղ ազատել «իր գյուղերը». Ադրբեջանի փոխվարչապետի գրասենյակ

Հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովներն առ այսօր 7 հանդիպում են անցկացրել. այս փուլում հանձնաժողովների գործունեության շրջանակներում աշխատանքներ են տարվում սահմանազատման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ կարգավորիչ դաշտի ստեղծման ուղղությամբ։ Այս մասին, Tert.am-ի փոխանցմամբ, լրատվամիջոցներին հայտնել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակի մամուլի ծառայությունից։

Մեկնաբանության մեջ ասվում է, որ «Ադրբեջանի Հանրապետությունը չի ընդունում վերջին շրջանում
հայկական ԶԼՄ-ներում կառավարական աղբյուրներից տարածվող տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանի 31 գյուղերին պատկանող հողերը գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ»։

«Ադրբեջանի Հանրապետությունը, չճանաչելով դա, պահանջում է ազատել «իր» 4 «օկուպացված» (չակերտները՝ Tert.am) գյուղերը։ Այս առնչությամբ ադրբեջանական կողմը հարկ է համարում նշել, որ մինչ պետական սահմանի սահմանազատումն իրականացվելը, միանգամայն «անհիմն» (չակերտները՝ Tert.am) է հայտարարել, որ Հայաստանի 31 գյուղերին պատկանող հողերը օկուպացված են։

Ինչ վերաբերում է «Հայաստանի կողմից օկուպացված 4 ադրբեջանական գյուղերին» (չակերտները՝ Tert.am), ապա դրանց պատկանելությունն Ադրբեջանին «անվիճելի է» (չակերտները՝ Tert.am), և դրանք «ենթակա են անհապաղ ազատմանն» (չակերտները՝ Tert.am)։ Սահմանազատման գործընթացի շրջանակում կլուծվի նաև «Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի 4 էքսկլավային գյուղերի» (չակերտները՝ Tert.am) ազատման հարցը», - ասվում է մեկնաբանությունում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել