copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:43 09-03-2024

Երևանում բախվել են 2 «Mercedes»-ներ․ կա վիրավոր. shamshyan.com

Երեկ՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ըստ տեղեկությունների՝ վիրավորը վարորդներից մեկն է։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ամենից շատ դիտված