copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:07 01-03-2024

Վահագն Խաչատուրյանը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին:

Ողջունելով հյուրին նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Էստոնիայի անկախության օրվա կապակցությամբ և հաջողություններ ու բարգավաճում մաղթել Էստոնիայի ժողովրդին:

Անդրադառնալով հայ-էստոնական փոխգործակցության հեռանկարներին նախագահը նշել է. «Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական կապերի զարգացումը և պատրաստակամ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում արդյունավետ համագործակցության ընդլայնման և ամրապնդման ուղղությամբ»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար դեսպանը նշել է, որ Հայաստանի և Էստոնիայի հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում՝ շնորհիվ երկկողմ ջանքերի:

Հանդիպման ընթացում քննարկվել են կրթության համակարգում, ժողովրդավարական բարեփոխումների և պետական ինստիտուտների կայացման գործում փոխադարձաբար օրինակելի փորձի փոխանակման հնարավորությունների վերաբերյալ հարցեր:

Անդրադարձ է կատարվել երկու երկրների ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներու արդյունավետ փոխգործակցության հետագա ընդլայնման հարցերին:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրադրության և զարգացումների մասին: Այս համատեքստում շեշտվել է առկա հիմնախնդիրները խաղաղ բանակցային եղանակով և միջազգային հիմնարար իրավունքների և սկզբունքների շրջանակում հանգուցալուծելու հրամայականը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը