copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:35 01-03-2024

Քուրդիստանը հետաքրքրված է նորարարական կրթության բնագավառում հայաստանյան հաջողություններով. Թալաբանին՝ Խաչատուրյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբաթ Թալաբանիի հետ։

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, թվային կառավարման, էներգետիկայի և մասնավորապես կանաչ էներգիայի շահագործման ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի իրականացմանն ուղղված հարցեր։

Փոխվարչապետ Թալաբանին շեշտել է նորարարական կրթության բնագավառում հայաստանյան հաջողությունների մասնավորապես «Արմաթ» և «Թումո» կենտրոնների օրինակով լավագույն փորձի փոխանակման ուղղությամբ քուրդիստանյան կողմի հետաքրքրվածությունը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ֆինանսական և բանկային համակարգերի ոլորտներում առկա իրադրությանն ու այս բնագավառներում հայաստանյան բարեփոխումներին ու փորձառության հնարավոր կիրառմանը։

Մտքեր են փոխանակվել առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում համագործակցության խորացման, ինչպես նաև ուսանողների փոխանակման ծրագրերի հետագա խթանման վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
11:21 Անակնկալ ստուգայցեր եմ իրականացնում ՊՆ զորամասերում. Պապիկյան
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել