Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:47 01-03-2024

Ո՞վ ասեց, որ պետք ա քաղաքապետարանում իրար գզեք, էս հարցը լուծեք․ Կոնդի բնակիչ

Անարդար է, որ կոնդեցին տանի փաթեթի համար իր տնօրինած քմ-ների կադաստրային արժեքի 2 տոկոսը մուծի: Այս մասինայսօր քաղաքապետարանի դիմաց ակցիայի ժամանակ ասաց Կոնդի բնակիչներից մեկը։

«Մենք ասում ենք՝ պատրաստ ենք փաթեթի համար ֆիքսված գումար վճարենք՝ 10-15 հազար դրամ, բայց ոչ թե մեր եղածի համար տանենք կադաստրային արժեքի 2 տոկոսը վճարենք: Կոնդում երկու գոտիականություն կա՝ 139 հազար դրամ և 214 հազար կադաստրային արժեքներով: Նայած, թե ում տունը որ գոտում է, յուրաքանչյուր քմ-ի համար կադաստրային արժեքի 2 տոկոսը պետք է վճարեն»,-ասաց բնակիչը:

Նա հայտարարեց, որ եթե իրենց հարցը չլուծվի, կդիմենք կառավարություն, հետո կդիմենք դատարան, որ ավագանու որոշումը չեղարկեն: «Ավագանիում 5 խմբակցություն է նստած, ո՞վ է ասել, որ պետք է նստեք էնտեղ, իրար գզեք, դուք պետք է այս հարցը լուծեք: Մենք իրենց ասել ենք՝ մեզ ձեզ քաղաքական ոչ մի բանը չի հետաքրքրում, եթե թատրոն է, տոմս կառնենք, կնայենք, դուք մեր հարկատուների հաշվին ենք նստած, ձեզ ուղարկել ենք, որ մեր հարցերը թեթևացնեք:

Մենք ոչ Հյուսիսային պողոտա ենք, ոչ Ֆիրդուս ենք, թող մեզ չշփոթեն մենք կոնդեցնիներով համախմբված ենք, ու եթե դանակը ոսկորին հասավ, բոլորս պոտենցիալ հանցագործ ենք: Ամեն մարդ իր տունը կպահի: Եթե յուրաքանչյուր քաղաքացի իր տունը պահի, նույն ձևով երկիրը կպահի»:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ