Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:04 01-03-2024

Արցախի կառավարությունը համապատասխան կարգ է մշակում. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Գրել էինք, որ Արցախի կառավարությունը 1 ամիս առաջ փոփոխություն արեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, որ այն արցախցիները, ովքեր ուզում են շուտ ստանալ իրենց կուտակած միջոցները, կարողանան հիմա վերցնել: Հիմա Արցախի կառավարությունը համապատասխան կարգ է մշակում՝ գործընթացը կազմակերպելու համար:

Մեր տեղեկություններով, երեկ վերջապես վերականգնվել է Արցախի ԱԺ կայքը, որտեղ պաշտոնապես հրապարակվել է օրենքը` այն չէր գործում արցախցիների բռնի տեղահանումից հետո՝ ադրբեջանական հարձակումների պատճառով։ Իսկ փոփոխությունը հետեւյալն է․ «Անհաղթահարելի ուժով՝ արտակարգ եւ տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված՝ մասնակցի համար (օգտին) կատարված կուտակային վճարների հաշվին ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերը մարվում են, եւ դրա արդյունքում ձեւավորված միջոցները (անկախ դրանց չափից) մասնակցի ցանկությամբ փոխանցվում նրա այլ կուտակային կենսաթոշակային համակարգում բացված հաշվին կամ փոխանցվում նրա բանկային հաշվին՝ ԱՀ կառավարության սահմանած կարգով»։ Օրենքն ուժի մեջ է մտնում ԱՀ ԱԺ պաշտոնական կայքում հրապարակվելուն «հաջորդող 10-րդ օրվանից»: Փոփոխված դրույթի կիրարկումն ապահովող կառավարության որոշում կընդունվի 1 ամսվա ընթացքում, 9 ամսվա ընթացքում էլ գումարները կվերադարձվեն:

ՀՀ Կենտրոնական բանկը, որին դիմել էին արցախցիները, ձեռնպահ է մնացել այս գործընթացից, թեպետ կուտակային ֆոնդերի հետ ինքն է աշխատել: Մեր հարցմանը ԿԲ-ից պատասխանել են, որ հատկացումները կամ դրանց հետագա ճակատագրի հարցերը չեն մտնում ԿԲ իրավասությունների մեջ։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, ներկայումս քննարկվում է տեղահանված արցախցիների կենսաթոշակային կուտակային գումարների վերադարձի հարցը։


Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
12:01 Երբ ԿԿՀ-ն կհասնի օգնության. կատարյալ խառնաշփոթ՝ Ալեն Սիմոնյանի բնակարանների հարցում
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան
22:06 Ո՞վ է ստիպել. գործարարը հրաժարվել է ՔՊ պատգամավորի դեմ հայցից, որով գումար էր պահանջում