copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:47 28-02-2024

Եկել է մեզնից մեր ազգությունը խլելու ժամանակը․ Գևորգ Պետրոսյանը՝ նոր նախագծի մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Գասպարյանը նոր նախագիծ է ներկայացրել, ըստ որի՝ առաջարկվում է «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օերնքում փոփոխություն կատարել։ Ըստ նախագծի՝ հանվում է ծննդյան վկայականից և ակտային գրանցումից երեխայի ազգությունը նշելու պահանջը, ինչպես նաև երեխան ինքն է ընտրում իր ազգությունը։

Նրա հիմնավորմամբ՝ բանն այն է, որ ՀՀ-ում դպրոց ընդունելիս, եթե ծննդյան վկայականում նշված է երեխայի՝ ազգությամբ հայ լինելու հանգամանքը, արդեն իսկ նա պետք է հաճախի հայերեն ուսուցմամբ դպրոց։ Նախագծում ընդգծվում է, որ արդյունքում տարբեր ազգության ծնողներից կազմված ընտանիքները հնարավորություն կունենան իրացնելու երեխաների ուսուցման լեզվի իրենց իրավունքը և նրանց ուսուցումը կազմակերպելու իրենց նախընտրած լեզվով։

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցեց իրավաբան Գևորգ Պետրոսյանի հետ՝ հասկանալու համար, թե իր կարծիքով՝ այս նախագիծն իրականում ինչ նպատակներ է հետապնդում։

Նրա խոսքով՝ այս իշխանությունը ամեն բան անում է հայրենիքը հողատարածքի վերածելու ուղղությամբ։

«Էստեղ ազգային անվտանգության խնդիր կա, քանի որ բավական է՝ մենք Հայաստանը լցնենք անհայտ ծագման օտարերկրացիներով, փոխանակ մենք կանխենք մեր արտագաղթը, մենք դա փոխարինում ենք օտարերկրացիներին ներմուծելով, ինչը, իմ կարծիքով, ճիշտ չէ։ Այսօր շրջում էս փողոցով, համարյա կիսվել է բնակչությունը սևամորթների և մեր հայ ազգի ներկայացուցիչների միջև, քաղաքը կարծես կիսված լինի։ Ես անձամբ այստեղ անվտանգության սպառնալիք եմ տեսնում։ Ես գտնում եմ, որ այս իշխանությունը ամեն ինչ անում է հայրենիքիը հողատարածքի վերածելու ուղղությամբ, և երևի այդ ուղղությամբ գնալու քայլերից մեկն էլ դա է»,- եզրափակեց իրավաբանը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը