Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:16 28-02-2024

Առաջիկա 2-3 տարվա ընթացքում բնակավայրերի առնվազն 80 տոկոսում հասանելի կլինի 4G+ ծածկույթ

Ազգային ժողովը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: Նրան խորհրդարանում ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Գարեգին Բաղրամյանն իր ելույթի ժամանակ առանձնացրեց էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման մասով իրականացված աշխատանքները: Ըստ նրա՝ ռեֆորմը կարևոր ազդակ է միջպետական առևտրի խթանման համար. «Շուկայի մեկնարկից ի վեր Վրաստանից ներկրվել է շուրջ 180 միլիոն կիլովատ-ժամ, իսկ արտահանվել` 510 միլիոն, ինչը շուրջ 10 անգամ գերազանցում է շուկայի մեկնարկին նախորդած 10 տարիների միջին տարեկան ցուցանիշը: Միջպետական առևտրի ներուժը հնարավոր կլինի ամբողջությամբ օգտագործել Հայաստան-Վրաստան նոր ենթակառուցվածքի գործարկման արդյունքում»:

Անդրադառնալով պաշտոնում ընտրվելու պարագայում անելիքներին՝ Գարեգին Բաղրամյան ասաց, որ նախատեսվում է հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքի վերանայում, էներգետիկայի, վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության մասին, ինչպես նաև գազամատակարարման մասին լիովին նոր օրենքների ընդունում, էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքի վերանայում:

Ջրային համակարգի մասով նախատեսվում է լավարկել վարձակալության պայմանագիրը, այդ թվում՝ վերանայել սպասարկման որակի բարելավման, մաքրման կայանների շահագործման վերաբերյալ քաղաքականությունները:

Նաև առաջիկա 2-3 տարվա ընթացքում բնակավայրերի առնվազն 80 տոկոսում հասանելի կլինի բոլոր երեք օպերատորների փոխադարձ ներթափանցելի 4G ծածկույթ: Երևանում, Գյումրիում և Վանաձորում կներդրվի շարժական լայնաշերտ կապի 5G ցանց:

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
12:01 Երբ ԿԿՀ-ն կհասնի օգնության. կատարյալ խառնաշփոթ՝ Ալեն Սիմոնյանի բնակարանների հարցում
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
17:04 Չկա հիմք, չկա խափանման միջոց. Դավիթ Բալայանի որոշման հետքերով․ փաստաբան
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան