Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 16:00 28-02-2024

Ավինյանն իր տունը 1քմ-ն 500 դոլարով կտա՞․ Կոնդի բնակիչ

Երեկ՝ փետրվարի 26-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորման նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը ասաց, որ Կոնդ թաղամասն ամբողջությամբ օտարվելու է, և այդ թաղամասում նոր շենքեր են կառուցվելու։ «Հետագայում Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար: Շինությունների ու հողամասերի օրինականացման նախաձեռնության նպատակն է եղել, որ կոնդեցիները կարողանան իրենց իրավունքներն առավելագույնս պաշտպանել՝ հաշվի առնելով, որ տասնամյակներով իրենց սեփականությունը չէր հանդիսացել»,- ասել է Ավինյանը։

Oragir.News-ը զրուցեց Կոնդի բնակիչների հետ, ովքեր ասում էին, որ դեմ չեն թաղամասը քանդելուն, սակայն լսել են, որ պետությունը տան քառակուսի մետրի համար քիչ գումար է տալու։

«Կղմ ենք, բայց ինչ գներ են տալիս, լսել ենք 500 դոլար է 1 քառակուսի մետրը, եթե ես 500 դոլարով Ավինյանի տունը գնեմ կտա՞, Կոնդի ժողովուրդը հո հիմար չի՞»,- ասաց մի տղամարդ։

Մի բնակիչ էլ այսպես պատասխանեց իրենց թաղամասը քանդելու հարցին։

«Հյուսիսային պողոտան էլ քանդեցին, քանի՞ տարի սարքեցին։ Ղարաբաղցիները եկել են, թող իրենց հարցերը լուծեն հետո նոր կոնդեցիների հարցերը լուծեն»,- ասաց բնակիչներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ